11月13日的Վարորդական տեսական քննություն应用程序分析
Վարորդական տեսական քննություն
- Isahak
- Google Play 商店
- 免费
- 教育
Վարորդական իրավունքի տեսական քննության սիմուլյատոր՝ իրական քննության կանոններով։ Ամբողջ բազան և նկարները ծրագրի ներսում են, ինտերնետ պետք չէ։
ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՆՉՊԵՍ ԻՐԱԿԱՆՈՒՄ
• Տոմսը՝ 20 հարց, 15 րոպե
• Հանձնելու շեմը՝ 18 ճիշտ պատասխան, թույլատրվում է առավելագույնը 2 սխալ
• Հարցերը բաշխվում են թեմաներով՝ նույն համամասնությամբ, ինչ իրական տոմսում
• Ժամանակի սպառման դեպքում տոմսը հանձնվում է ինքնաբերաբար
• Հանձնելուց հետո՝ ամբողջական վերանայում, որտեղ երևում է քո և ճիշտ պատասխանը
ՄԱՐԶՈՒՄ ԵՐԵՔ ՌԵԺԻՄՈՎ
• Ընտրություն — պատասխանում ես և անմիջապես տեսնում՝ ճիշտ էր, թե ոչ
• Ճիշտ/սխալ — մեկ տարբերակ քարտի վրա, սահեցնում ես՝ ընդունում ես, թե մերժում
• Ուսումնասիրում — թեմայի բոլոր հարցերը՝ արդեն նշված ճիշտ պատասխանով
Կարող ես մարզվել մեկ թեմայով, մի քանիսով կամ ամբողջ բազայով։ Հարցերի քանակը սահմանում ես ինքդ՝ 5-ից 30։
ԲԱԶԱՆ
• 1094 հարց 10 թեմատիկ խմբում
• 725 նկար՝ ճանապարհային իրադրություններ, նշաններ, գծանշում
• Նկարի վրա սեղմելը բացում է այն լիաէկրան
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԹՈՒՅԼ ՏԵՂԵՐԴ
• Պատրաստվածության ցուցիչ՝ անցած տոմսերի միջին արդյունքով
• Թեմաներն ըստ թուլության — ամենավատ տիրապետածն առաջինը, որ իմանաս ինչից սկսել
• Ամեն թեմայից կարող ես անմիջապես անցնել մարզման
• Օրական նպատակ և առաջընթացի հաշվիչ
• Վերջին տոմսերի պատմությունը
ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՕՖԼԱՅՆ
Հարցերն ու բոլոր նկարները փաթեթավորված են ծրագրի ներսում։ Կարող ես մարզվել մետրոյում, ավտոբուսում, գյուղում — ցանկացած տեղ, որտեղ ինտերնետ չկա։
Հաշիվ, գրանցում կամ մուտք պետք չէ։ Տվյալները մնում են քո հեռախոսում։
ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ամեն հարցի համար կա գրված բացատրություն՝ ինչու է հենց այդ տարբերակը ճիշտը, նշանների ու կանոնների համարներով։ Ներբեռնված է ծրագրի հետ և աշխատում է առանց ինտերնետի։ Բացատրությունները բաժանորդագրության մաս են։
ԱՆՎՃԱՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Ամբողջ բազան, մարզման բոլոր ռեժիմները, վիճակագրությունը և կուտակված սխալների էջը՝ երկու օրական սահմանով. օրական 6 տոմս և դրանցից 3-ի սխալների վերլուծություն։ Հաշվիչները զրոյանում են ամեն օր։ Բաժանորդագրությունը հանում է երկու սահմանն էլ և բացում բացատրությունները։ Գինը երևում է ծրագրի ներսում՝ քո երկրի արժույթով։ Բաժանորդագրությունը կարելի է չեղարկել ցանկացած պահի Google Play-ից։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ծրագիրը ինքնուրույն ուսուցողական միջոց է։ Այն պաշտոնական չէ և կապ չունի ՀՀ ոստիկանության կամ որևէ պետական մարմնի հետ։ Հարցերի բազան կարող է տարբերվել քննության օրվա պաշտոնական տարբերակից։
Վարորդական տեսական քննություն 使用排名
使用率排名基于 Similarweb 的算法,该算法会计算 28 天内的当前安装量和活跃用户数。
所有品类在
美国--
教育在
美国--
每日活跃用户数量
查看Վարորդական տեսական քննություն动态下载量和日常活跃用户,以便分析Վարորդական տեսական քննություն用户的使用模式
用户
查看Վարորդական տեսական քննություն动态下载量和日常活跃用户,以便分析Վարորդական տեսական քննություն用户的使用模式
解锁每日活跃用户数9月10月11月
动态Վարորդական տեսական քննություն排名统计
Վարորդական տեսական քննություն的 Similarweb 使用排名和Google Play 商店排名
排名
没有可用的数据
用户兴趣点和热门类别
Վարորդական տեսական քննություն 用户使用的热门类别和应用程序
无数据可显示
顶级竞争对手和替代应用程序
同一商店内很有可能被同一批用户使用的应用程序。
无数据可显示
十一月 13, 2026
